Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Այսօր ճամբարի երրորդ օրն էր։ Սկզբում գնացինք Վերնատուն և սովորեցինք, ոնց է պետք հագնվել ձմռանը՝ ոչ շատ տաք, ոչ էլ շատ թեթև։ Եթե մի քանի շոր հագնես իրար վրա, կքրտնես և կհիվանդանաս։

Հետո գնացինք Տեխնոպարկ։ Սարքում էինք փազլ փայտից։ Մինչ սպասում էինք, որ ընկեր Գնելը գծի այդ փազլը, ես և Առնոն նայում էինք ակվարիումի ձկներին։ Հետո սարքեցինք մեր փազլը և փորձեցինք հավաքել։

Մի քանի հոգի խաղ էին բերել։ Խաղացինք մի խաղ, որտեղ պետք է ունենաս համապատասխան նկարը և հականաս, ինչն է նկարագրում վարողը։ Եթե սխալ ես գուշակել, ապա տուգանվում ես։ Հաղթեց Մարին։

Оставьте комментарий